Ցյուրիխում անցկացվող շախմատային գերմրցաշարի 3-րդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց իսրայելցի շախմատիստ Բորիս Գելֆանդի հետ։
Նշենք, որ այս պահին մրցաշարի մյուս 2 առաջատարներ ամերիկացի Հիկարու Նակամուրան և նորվեգացի Մագնուս Կարլսենը մրցում են միմյանց դեմ, իսկ իտալացի Ֆաբիանո Կարուանան խաղում է հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը հաղթել էր Անանդին, 2-րդում ոչ-ոքի էր խաղացել Կարլսենի հետ։