տուն Սպորտ Լևոն Արոնյանը հաղթեց իր գլխավոր մրցակցին. Վեյկ Ան Զեե

Լևոն Արոնյանը հաղթեց իր գլխավոր մրցակցին. Վեյկ Ան Զեե

141
0

1343113

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցում էր ռուս Սերգեյ Կարյակինի հետ։

Ի սկզբանե պարզ էր, որ Արոնյանի հաղթանակի դեպքում մրցաշարի հաղթողի կոչմանը, ամենայն հավանականությամբ, արժանանալու էր հենց հայազգի շախմատիստը, քանի որ առաջին 8 տուրերից հետո Լևոնը 6 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ նրա այսօրվա մրցակիցը 5.5 միավորով զբաղեցնում էր 2-րդ տեղը։

Արոնյանը, ով խաղի միջնամասում մեկ զինվորի առավելություն ստացավ, կարողացավ օգտագործել այն և անչափ կարևոր հաղթանակ տանել Կարյակինի հետ խաղում։

Այսպիսով, մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 7 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Եթե անգամ չեմպիոնական մրցավազում պայքարող մյուս շախմատիստները հաղթեն բոլոր իրենց պարտիաները, միևնույն է, հաղթողի կոչման համար Լևոնին անհրաժեշտ կլինի 2 պարտիաներում վաստակել ընդամենը մեկ միավոր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here