տուն Սպորտ Արոնյանը պարտվեց Կարուանային. Կարլսենը՝ դասական մրցաշարի հաղթող

Արոնյանը պարտվեց Կարուանային. Կարլսենը՝ դասական մրցաշարի հաղթող

173
0

1367645008_yanukovichդ

Ցյուրիխում անցկացվող շախմատային գերմրցաշարի դասական խաղի վերջին՝ 5-րդ տուրում ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտվեց իտալացի շախմատիստ Ֆաբիանո Կարուանային։

Մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենը միավորը կիսեց հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ և հավաքելով 8 միավոր՝ հռչակվեց մրցաշարի հաղթող։ Ինչ վերաբերում է Լևոն Արոնյանին, մեր շախմատիստը 6 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Նակամուրա-Գելֆանդ պարտիան ևս խաղաղ ելք է ունեցել։

Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը հաղթել էր Անանդին, 2-րդում ոչ-ոքի էր խաղացել Կարլսենի հետ, այնուհետև միավորը կիսել էր Գելֆանդի հետ, իսկ նախավերջին տուրում հաղթել էր Նակամուրային։

Կարլսեն — 8

Արոնյան — 6

Կարուանա — 5

Նակամուրա — 4

Անանդ — 4

Գելֆանդ — 3

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here