տուն Լուրեր Լրագրողների նկատմամբ այդ բռնությունըˋ սեփական հանցավոր գործունեությունը կոծկելու հերթական մի փորձ

Լրագրողների նկատմամբ այդ բռնությունըˋ սեփական հանցավոր գործունեությունը կոծկելու հերթական մի փորձ

172
0

1922968_736597543040437_2123100233_n (1)

Ամեն անգամ, երբ լրագրողի միջոցով ցույց է տրվում իշխանության իրական դեմքը, նրանց կողմից փորձ է արվում ամենաբռնի ուժով,  ճնշումների գործադրմամբ կասեցնել այդ հնարավորությունը: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցըˋ անդրադառնալով լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնության դեպքին եւ ՀՀԿ-ական երիտասարդի՝ լրագրող Թեհիմնե Ենոքյանին ուղղված սպառնալիքներին:

«Քաղաքական զգայուն թեմաներով գործողությունների, միջոցառումների իրականացման ժամանակ իշխանությունները սկսում են իրենց ամբողջ զինանոցը գործի դնել: Բռնության իմաստը կոծկելն է սեփական գործողության հանցավոր բնույթը: Այս պահին 2008-ի  մարտի  1-ին նվիրված ակցիայի իրազեկման կոծկումը, կամ բռնությունը իհարկե շատ անհանգստացնում է  իրենց, քանի որ մինչեւ մարտի մեկը հանցագործությունները բացահայտված չեն: Իրազեկողների նկատմամբ այդ բռնությունը միանշանակ ես գնահատում եմ որպես սեփական հանցավոր  գործունեության բնույթը կոծկելու հերթական մի փորձ»,- ասում է Սաքունցը:

Արթուր Սաքունցը կարծում է, որ այդ վարքագծի կրկնողությունը խոսում է անպատժելիության մասին:

«Որովհետեւ, երբ բազում անգամներ լրագրողների նկատմամբ բռնություններ են գործադրվել, եւ այդ բռնությունները չեն պատժվել օրենքի խստությամբ, դա ինքին հանդիսանում է հովանավորություն հանցագործություն կատարած անձանց: Անիի նկատմամբ Վարդան Գեւորգյանը, որը Երեւանի ոստիկանապետի տեղակալն է, փողոցում ակնհայտորեն բռնություն է գործադրել, երբ փոձում էր խլել տեսախցիկը»,- ասում է Սաքունցը:

Սաքունցը կարծում է, որ տվյալ դեպքում պետք չէ ծառայողական քննություն կատարել, այլ պետք է միանգամից Վարդան Գեւորգյանը հեռացվի, եւ եթե հեռացվի, ապա մյուս տեղակալը, ոստիկանը նման բան թույլ չի տա իրեն:

«Իրենք ցանկանում են մնալ չլուսաբանված, եւ պատահական չէ, որ Թեհմինեի նկատմամբ այդ սպառնալիքները, որ հանի այդ նկարները: Եթե դու բան  չունես թաքցնելու, դե թող էնքան տպեն: Եթե դու թաքցնելու միտված գործողություններ ես կատարում, սպառալիքների գործադրմամբ, դա նշանակում է վախենում ես դրա հրապարակայնությունից: Ցանկանում են, որ չլուսաբանվի, միակողմանի միայն ինֆորմացիա գնա, միայն Հ1-ը լուսաբանի: Իսկ Հ 1-ից տարբերվող լրատվություն, տեղեկատվություն,  վելուծություններ քիչ լինեն, որովհետեւ այդ  բազմակարծության ձեւավորման  մեջ տեսնում են իրենց համար վտանգ»,- ասաց Արթուր Սաքունցը: