տուն Լուրեր Լրագրողները ևս դեմ են (լուսանկարներ)

Լրագրողները ևս դեմ են (լուսանկարներ)

132
0

1465328_1375893052658276_921135042_n-300x300

Մաշտոցի պուրակում այսօր բողոքի ակցիան էին անցկացնում մի խումբ լրագրողներ։ Նրանք ևս պայքարում են Պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ։

 

Նախաձեռնության կազմակերպիչ Lragir.am- թղթակից Թեհմինե Ենոքյանի խոսքով լրագրողները վերջին շրջանում ակտիվորեն արտահայտում են իրենց կարծիքը։

 

«Լրագրողների խոսքից, դիրքորոշումց շատ բան է կախված, առաջին նախադեպը եղել է Ազգային ժողովում: Գազի թեմայով քննարկման ընթացքում լրագրողները նիստերի դահլիճում իրենց բողոքի ակցիան անցկացրեցին, որը մեծ արձագանք ստացավ։ Պարտադիր կուտակային կենսաթոշակը ևս այնպիսի հարց է, որին առնչվում է լրագրողը; Ընդհանրապես լրագրողը խոսքը վերջին շրջանում մեծ ազդեցություն է ունենում հույս ունեմ սա էլ կլինի այն դեպքերից մեկը, որ իր ազդեցությունը կունենա»,-ասաց Ենոքյանը։

 

Վերջինիս խոսքով լրագրողների այս բողոքն էլ հնարավորություն կընձեռի որպեսզի խնդիրը մեկ անգամ ևս բարձրաձայնվի։

Մանրամասները hraparak.am-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here