Ինչպես արդեն հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 15 –ին: ԲՀԿ-ն բավական երկար ժամանակ համագումար չի անցկացրել և բազմաթիվ հարցեր կան, որոնք պատասխանների կարիք ունեն: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Ազգային Ժողովում լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում նույնպես նկատեց, որ բազմաթիվ անպատասխան հարցեր կան, և ինքը այդ հարցերի պատասխանը կտա համագումարի ընթացքում: AraratNews.am-ը փորձեց ճշտել, իսկ այդ հարցերի պատասխանները կտրվի լրագրողների ներկայությամբ, թե այդ հարցերի պատասխանները կտրվեն լրագրողների ականջից հեռու:
Լրագրողների մասնակցության մասին ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը AraratNews.am-ի հետ զրույցում ասաց.«Այս պահին կարող եմ ասել, որ համագումարի առաջին նիստը փակ է լինելու, իսկ մյուս նիստերին լրագրողների մասնակցության հարցը պարզ կլինի վաղը կամ մյուս օրը»: