Գերիրական արձանն իսկական իրարանցում է առաջացրել ԱՄՆ Ուելսի կանանց քոլեջում։ Այս մասին հաղորդում է The Boston Blobe-ը։
Միայն անդրավարտիքով տղամարդու արձանը, որը կոչվում է «Լուսնոտը», լուրջ դժգոհությունների առարկա է դարձել, և շատերը պահանջում են հեռացնել այն այդ վայրից։ «Ոմանց համար այն կարող է հումորային թվալ կամ մտածելու տեղիք տալ, սակայն այն արդեն դարձել է ավելորդ սթրեսի առարկա՝ Ուելսլի քոլեջի ուսանողների համար, որոնցից շատերն ապրում են, սովորում և աշխատում այդ շրջանում», — ասվում է պահանջագրում։
«Լուսնոտը» Քոլեջի թանգարանում ցուցադրվող Թոնի Մանտելի ցուցադրության մի մասն է։ Թանգարանի տնօրեն Լիզա Ֆիշմանն ասել է, որ այն նախատեսված է եղել անցորդների արձագանքը ստուգելու համար։