Լոնդոնում մեկնարկել է վերջին տարիների խոշորագույն գործադուլը, որը կազմակերպել են մետրոպոլիտենի աշխատակիցները։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Գործադուլը կտևի 48 ժամ, այն կավարտվի փետրվարի 6-ին, սակայն մի քանի օր անց՝ փետրվարի 11-13-ը կրկին կշարունակվի։ Այդ օրերին գնացքներն ավելի մեծ պարբերականությամբ են գործելու, իսկ որոշ ուղղություններով սպասրակումն ընդհանրապես կդադարեցվի։ Բողոքի ակցիայի կազմակերպիչները դեմ են մետրոյում տոմսերի վաճառքի կետերի փակմանը։
Նրանք նշում են, որ դա կհանգեցնի 1000 աշխատատեղի կրճատմանը։ Սակայն Լոնդոնի քաղաքապետը պնդում է, որ ներկայում տոմսերի միայն 3 տոկոսն է վաճառվում տոմսարկղերում, մյուս մասը գնվում է ավտոմատներով կամ էլեկտրոնային այլ միջոցներով։