Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կրկին աչքի է ընկել իր արտառոց պահվածքով` այս անգամ վիրավորելով դերասան Ջորջ Քլունիին: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված է եղել «Գանձերի որսորդները» ֆիլմի շնորհանդեսին, Քլունին ասել էր, որ կողմ է, որպեսզի Մեծ Բրիտանիան Հունաստանին վերադարձնի Պանթենոնի մարմարե արձանները, որոնք գտնվում են Բրիտանական թանգարանում:
Լոնդոնի քաղաքապետն ասել է, որ Քլունին, փաստացի, պաշտպանում է «հիտլերյան քաղաքականությունը» Լոնդոնի մշակութային գանձերի հարցում: Սրան ի պատասխան Քլունին կատակել էր, ասելով, որ «քաղաքապետի մեծ երկրպագուն է, և որ իր «ընկերն» ամենևին չի ցանկացել իրեն համեմատել Հիտլերի հետ»` հավելելով, որ չի կարծում, թե Ջոնսոնն այդ մտքերն արտահայտելիս հարբած է եղել: