տուն Լուրեր Բլոգ Լիմուզինը, որի մեջ սպանվել է Ջոն Քենեդին (լուսանկարներ)

Լիմուզինը, որի մեջ սպանվել է Ջոն Քենեդին (լուսանկարներ)

229
0

4bfc6352644c3abc479f479f37b26

Ջոն Քենեդին ԱՄՆ ամենահայտնի նախագահներից մեկն է: Նրա մասին աշխարհը սկսեց ավելի շատ խոսել իր սպանությունից հետո, որը տեղի ունեցավ  1963 թվականի նոյեմբերի 22-ին Դալասում առեղծվածային պայմաններում: Այդ օրը Քենեդին հակառակ իր անվտանգության աշխատակիցների հորդորների քաղաք էր եկել բաց թափքի մեքենայով և այդ օրը նրա համար վերջինը եղավ: Մեքենան, որը սպասարկում էր ԱՄՆ նախագահին, յուրահատուկ էր և այդ մեքենայից արտադրվել էր 2 օրինակ: 1961 թվականին ԱՄՆ կառավարությունը «Ֆորդ» ընկերությանը պատվիրեց երկու մեքենա նախագծել նախագահի և նրա անվտանգությունը ապահովող անձնակազմի համար: Մեքենան պետք է լիներ բաց թափքով և մեծ դռներով, որպեսզի մեքենա նստելը և իջնելը ավելի դյուրին լիներ: Ինժիներների կողմից նախագծված մեքենան ստացավ Lincoln Continental անվանումը: Մեքենան ամբողջովին ձեռքի աշխատանք է և պատրաստված է յուրահատուկ մտահաղացմամբ: Մեքենաները կշռում էին 3.5 տոննա և այս ծանրությունը քարշ էր տալիս 8 մխոցանի շարժիչը: Մեքենաները ԱՄՆ կառավարությունը դուրս գրեց 1977 թվականին և այն հանձնեց «Ֆորդ» ընկերության թանգարանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here