տուն Քաղաքական Միջազգային Լիբիայում առևանգված եգիպտոսցի դիվանագետներին բաց են թողել

Լիբիայում առևանգված եգիպտոսցի դիվանագետներին բաց են թողել

113
0

140125110343-li-na-backhand-horizontal-gallery

Ինչպես հայտնել ենք, Լիբիայում Եգիպտոսի դեսպանատան 6 աշխատակիցներ առևանգվել էին։ Սակայն Կահիրեում Լիբիայի դեսպան Մուհամեդ Ֆաիզ Ջիբրիլը քիչ առաջ հայտարարել է, որ դիվանագետներն արդեն բաց են թողնվել։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Լիբիական ԶԼՄ-ները հայտնում են, որ եգիպտոսցի դիվանագետներին առևանգել են, այսպես կոչված, «Լիբիայի հեղափոխականների օպերատիվ շտաբի» զինյալները, ովքեր ժամանակին պայքարել են Մուամմար Քադդաֆիի զորքերի դեմ։

Տեղի ոստիկանությունը ենթադրում է, որ այս քայլը զինյալների պատասխանն էր Եգիպտոսի իշխանություններին, որոնք օրերս ձերբակալել են լիբիացի գրոհային Շաաբան Հադիյային։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here