Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի 8-րդ օրվա ծրագիրը մեկնարկեց լեռնադահուկորդուհիների հսկա ոլորասահք ձևով։
Ավստրիացիներն առաջին ոսկին նվաճեցին այս մարզաձևում։ Առաջին հորիզոնականը լուրջ առավելությամբ գրավեց Աննա Ֆենինգերը, ով ցուցադրեց 1 րոպե 25.52 վայրկյան ժամանակ։
0.55 վայրկյան նրան զիջեց Սոչիի օլիմպիական խաղերի չեմպիոն, գերմանուհի Մարիա Հյոֆլ -Ռիշը։ 1 րոպե 26.18 վայրկյան ժամանակով բրոնզե մեդալի է արժանացել Ֆենինգերի թիմակից աշխարհի կրկնակի չեմպիոն Նիկոլ Հոսպը։
Հիշեցնենք, որ սա ավստրիացիների երկրորդ ոսկե մեդալն է Սոչի 2014-ում։