Լեհաստանի նախկին նախագահ Վոյցեխ Յարուզելսկու կինը 53 տարվա ամուսնությունից հետո նրան մեղադրել է ամուսնական դավաճանության մեջ։ Այս մասին հաղորդում է RIA-Նօվօստի գործակալությունը։
«Ես արդեն 4 ամիս առաջ փաստաբանիս հետ պատրաստել եմ ամուսնալուծության փաստաթղթերը։ Եթե ամուսինս չխզի հարաբերություններն այդ կնոջ հետ, ապա կդիմեմ դատարան»,- ասել է 84-ամյա Բարբարա Յարուզելսկան։ Նրա խոսքերով՝ իր 90-ամյա ամուսինը իր հետ շատ վատ է վարվել 50 տարվա ամուսնությունից հետո՝ կապնվելով իրենց տան աշխատող հիվանդապահուհու հետ։ Բարբարան նշել է, որ ամուսինը գիտի ամուսնալուծության մտադրության մասին, և հայտնել է, որ չի բաժանվի իրենից։