Լեգենդար հայ լողորդ Շավարշ Կարապետյանի մասին ֆիլմ կնկարահանվի: Այս մասին հաղորդում է Logos Film Company ընկերության պաշտոնական կայքը:
Ֆիլմը կկոչվի «20 կյանքեր»: Այն նվիրված է լինելու Շավարշ Կարապետյանի սխրանքին, երբ նա 1976 թվականի սեպտեմբերին Երևանյան լճից դուրս բերեց ջուրն ընկած տրոլեյբուսի 92 ուղևորներից 20-ին: Ֆիլմի պրոդյուսերներն են Սվետլանա Դալին և Օլգա Սինելշիկովան: