տուն Լուրեր Լարվածություն կա ոչ միայն ԼՂՀ շփման գծում, այլեւ՝ ՀՀ հյուսիս- արեւելյան շփման...

Լարվածություն կա ոչ միայն ԼՂՀ շփման գծում, այլեւ՝ ՀՀ հյուսիս- արեւելյան շփման գոտում. Սեյրան Օհանյան

166
0

ss

Այսօր ՀՀ Կառավարության նիստին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  որոշ պարզաբանում տվեց վերջին օրերին Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունների մասին:

«Հունվարի 19-ի գիշերը հակառակորդի հատուկ ստորաբաժանումների կատարած դիվերսիոն գործողությունները մատնվեցին անհաջողության, նրանք ունեցան զոհեր եւ վիրավորներ: Հակառակորդը հետ քաշվեց, իհարկե, մեր հմուտ սերժանտ Արմեն Հովհաննիսյանի անձնուրաց գործողությունների շնորհիվ: Որոշակի լարվածություն կա ոչ միայն ԼՂՀ շփման գծում, այլեւ՝ ՀՀ հյուսիս-արեւելյան շփման գոտում: Կան որոշակի խուճապահար գործողություններ, որ մեր կողմից կլինի պատասխան: Նշեմ, որ մենք պատասխանում ենք նպատակային եւ միայն դիպուկահարների կրակոցներին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Նախարարը հավելեց, որ հայ դիրքապահները իրականացնում են իրենց բոլոր գործառույթները, եւ բնակչությունը որեւէ  մտավախություն չպետք է ունենա:

«Մեր զինծառայողները իրենց խնդիրները կատարում են պատշաճ կերպով»,-ասաց Սեյրան Օհանյաը:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here