2018 թվականի սեպտեմբերի 1-ից Լատվիայում նախատեսվում է բոլոր հանրակրթական դպրոցներում ուսումն ացնկացնել պետական լեզվով, ինչը նշանակում է, որ ռուսական դպրոցներն այլևս գոյություն ունենալ չեն կարող։ Ինչպես հայտնում է DELFI-ն, այսպիսի կետ է նշված այն օրինագծում, որը Լատվիայի իշխող կոալիցիոն ուժերը պատրաստվում են ընդունել հունվարի 22-ին։
Համաձայն այդ փաստաթղթի՝ վերոնշյալ ժամկետներում պետական և ազգային փոքրամասնությունների կրթական բոլոր հաստատությունները «պետք է յուրացնեն կրթական ծրագրերը միմիայն պետական լեզվով»։
Նշենք, որ Լատվիայում ներկայումս բնակվում են հարյուր հազարավոր ռուսալեզու մարդիկ, և միայն մայրաքաղաք Ռիգայում կան մի քանի տասնյակ ռուսական դպրոցներ։