Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին փետրվարի 14-ին Ժնևում բանակցություններ է վարելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Հիշեցնենք, որ այսօր շվեյցարական Ժնև քաղաքում մեկնարկել է ներսիրիական հակամարտության կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։
Բանակցությունների առաջին փուլն ավարտվել է հունվարի 31-ին, որի արդյունքում հակամարտության լուծման վերաբերյալ որևէ նշանակալի որոշում չի կայացվել։