տուն Քաղաքական Միջազգային Իրաքում զինյալները գրավել են Սուլեյման-Բեկ քաղաքը

Իրաքում զինյալները գրավել են Սուլեյման-Բեկ քաղաքը

124
0

Masked Sunni Muslim gunmen pose for a photo during a patrol in the city of Falluja

Սուննի գրոհայինները գրավել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից հյուսիս ընկած Սուլեյման-Բեկ քաղաքի կենտրոնն ու արվարձանները։ Նրանց վերահսկողության տակ են անցել նաև քաղաքի մի քանի հարակից գյուղեր։

Ինչպես Agence France-Presse-ին պատմել է ականատեսներից մեկը, զինյալները հարձակվել են քաղաքում տեղակայված զինվորական պահակակետերի վրա և հետ մղել նրանց, որից հետո իրենց վերահսկողությունն են սահմանել Սուլեյման-Բեկի նկատմամբ։

Այժմ մինարեթներից տեղի բնակչությանը կոչ է արվում լքել իրենց տներն ու փախուստի դիմել, քանի որ սպասվում է բանակի պատասխան հարվածը. այս պահին գրավված քաղաքի մոտ են շարժվում զորքերը։

Նշենք, որ 2013 թվականին սուննի գրոհայիններն արդեն 2 անգամ գրավել են այս քաղաքը, սակայն իշխանություններին և տեղի ցեղային առաջնորդներին հաջողվել է բանակցությունների շնորհիվ վերականգնել իրենց հսկողությունը Սուլեյման-Բեկ քաղաքի նկատմամբ։