Իրաքի հյուսիսում գրոհայինները հարձակվել են երկրի զինված ուժերին պատկանող ռազմաբազայի վրա։
Ինչպես հայտնում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Իրաքի ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությանը, 7 զինծառայող է սպանվել, ևս երեք մարդ վիրավորվել է։ Մարտի ընթացքում 17 գրոհային է սպանվել։
«Իրաքյան զորքերի ստորաբաժանումը Այն-էլ-Ջախշ գյուղում մարտ է վարել զինված խմբավորման դեմ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Հարկ է նշել, որ արտասահմանյան լրատվամիջոցները հաղորդում են 15 զինծառայողի մահվան մասին։