տուն Քաղաքական Միջազգային Իրաքի Անբար նահանգից հեռացել է 140 հազար մարդ

Իրաքի Անբար նահանգից հեռացել է 140 հազար մարդ

131
0

493-fallujah-fighting-armed-forces-american-iraq

ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի հաղորդմամբ՝ շարունակական մարտերի և գրոհայինների հարձակումների հետևանքով Իրաքի Անբար նահանգից հեռացածների թիվը հասել է շուրջ 140 հազարի։

Ինչպես հայտնում է BBC-ն, նահանգի 2 գլխավոր քաղաքները գրավվել են գրոհայինների կողմից, ովքեր կապեր ունեն «Ալ Քաիդայի» հետ։

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական խմբավորման սուննի մուսուլմանները ևս սկսել են հարձակումները կառավարական զորքերի վրա այն բանից հետո, երբ զինվորականները հունվարի սկզբին գրավել են ապստամբների մի քանի ճամբարներ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here