Իրանը մտադիր է ստեղծել սեփական կործանիչներ և մարզման համար նախատեսված ինքնաթիռներ: Այդ թվում` խոսքը Saeqeh («կայծակ») կործանիչների մասին է, որոնք կարող են վերալիցքավորվել օդում: Այս մասին հաղորդում է Fras գործակալությունը:
Բացի այդ, խոսքը նաեւ Իրանի զինված ուժերում շահագործվող ֆրանսիական «Միրաժ» տեսակի ինքնաթիռների արդիականացման մասին է: Դրանք կվերազինվեն նոր սարքավորումներով, ինչպես նաև զենքով: «Մենք ձգտում ենք ավելացնել երկրում ռազմական օդանավերի արտադրությունը, որպեսզի ազատվենք ներկրման անհրաժեշտությունից», — ասել է Իրանի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ Ազիզ Նասիրզադեն:
Ներկայում Իրանի ռազմաօդային ուժերում շահագործվում են հնացած ֆանսիական «Միրաժ», ամերիկյան F-14, F-5, F-7M կործանիչներ, F-4 և F-5 ռմբակոծիչներ: