տուն Քաղաքական Միջազգային Իրանը բանակցում է Վրաստանի հետ իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցները վերացնելու համար

Իրանը բանակցում է Վրաստանի հետ իրանական ընկերությունների դեմ պատժամիջոցները վերացնելու համար

166
0

Flag_Iran_Georgia_180512

Իրանի դեսպանատունը բանակցություններ է վարում Վրաստանի հետ՝ իրանական ընկերությունների դեմ գործող պատժամիջոցները վերացնելու համար: Այս մասին հաղորդում է Kommersant-ը:

Վրաստանում Իրանի փոխդեսպանն ասել է, որ իրանական շատ ընկերություններ Վրաստանում բախվել են բազմաթիվ խնդիրների, և դեսպանատունը մտահոգված է այս խնդրով: Այս կապակցությամբ իրանցի պաշտոնյաները բանակցություններ են վարել Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում, որտեղ իրանական կողմին խոստացել են, որ խնդիրներն առաջիկայում լուծում կստանան:

2012-ի համեմատ Իրանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 40%-ով` կազմելով 180 մլն դոլար: