Իտալիայի գլխավոր մարզիչ Չեարե Պրանդելին նշել է, որ իր թիմը մտադիր է առնվազն հասնել Աշխարհի առաջնության եզրափակիչ: Նրա խոսքերով` իտալացիները ֆավորիտների թվում չեն, սակայն ֆուտբոլիստները միևնույնն է պետք է մտածենք միայն ամենալուրջ խնդիրներ լուծելու մասին:
«Իտալիայի հավաքականը Բրազիլիայում մտադիր է հասնել առնվազն մինչև եզրափակիչ: Ֆուտբոլիստները պետք է մտածեն առավելագույն արդյունքի մասին և ամեն օր ապրել և աշխատել դրա համար: Սակայն Իտալիայի հավաքականին չի կարելի դասել ֆավորիտների թվին: Բրազիլիան, Արգենտինան, Իսպանիան և Գերմանիան հավակնորդների ցուցակում են: Սակայն ես կարծում եմ, որ ֆիզիկական պատրաստվածությունը դուրս կգա առաջին հորիզոնական, քանի որ Բրազիլիայում կլիման յուրահատուկ է», — ասել է Պրանդելին: Այս մասին հաղորդում է Tuttosport-ը: