Իտալիայում հաշվիչ պալատը նախազգուշացրել է, որ վարկանշային գործակալություննների հեղինակավոր եռյակի` Standard&Poor’s, Moody’s և Fitch Ratings ընկերությունների նկատմամբ հնարավոր է 234 միլիարդ եվրո գումարի չափով տուգանք սահմանվի: Ֆինանսական տուգանքներ կիրառելու մասին որոշումը կքննարկվի փետրվարի 19-ին: Այս մասին գրում է The Financial Times-ը։
Հաշվիչ պալատի ներկայացուցիչները կարծում են, որ 2011 թվականին ճգնաժամի ընթացքում վերոնշյալ ընկերությունների հրապարակած ֆինանսական գնահատականներն Իտալիայի ֆինանսական պոտենցիալի մասին, որտեղ հրապարակվել են իսկությանը չհամապատասխանող ցածր տվյալներ, երկրի տնտեսությանը հասցրել են հարյուրավոր միլիարդների հասնող վնաս:
Վարկանշային գործակալությունները պնդում են, որ իրենց հրապարակած տվյալները 2011 թվականին համապատասխանել են տնտեսության իրական պատկերին, և Իտալիայի հաշվիչ պալատի գործողություններն անհիմն են համարում:
Դեռ 2013 թվականի դեկտեմբերին Կարևոր փաստաթղթերի և ֆինանսական շուկաների եվրոպական կազմակերպությունը զգուշացրել էր եռյակին հնարավոր պատժամիջողների մասին` կապված ճգնաժամի ընթացքում թույլ տված սխալների հետ: Նույնանման քննադատության այս ընկերությունները ենթարկվում են նաև ԱՄՆ-ում: Մասնավորապես S&P գործակալության նկատմամբ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով տուգանք է սահմանվել:
ԱՄՆ իշխանությունները հեղինակավոր վարկանշային գործակալությանը կասկածում են ֆինանսական ճգնաժամի օրերին հիպոթեկային շուկայում տիրող իրավիճակին ուռճացված գնահատականներ տալու մեջ: