Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետտան հայտարարել է հրաժարական տալու մասին։ Այս մասին տեղեկացնում է AFP-ն։
Իտալիայի Ժողովրդավարական կուսակցությունը հավանություն է տվել իր առաջնորդ Մատտեո Ռենցիի՝ երկրում շուտափույթ նոր կառավարություն կազմելու առաջարկին։
Գործող կառավարության փոփոխության օգտին քվեարկել է 136 անդամ, դեմ քվեարկողները 16-ն են եղել։