Իսրայելի տրանսպորտային ոստիկանության բարձրաստիճան սպան ինքնասպան է եղել` կրակելով իր իսկ զենքից կրծքավանդակին: Տղամարդը թողել է գրություն, որի համաձայն ինքնասպանության պատճառն ամեն օր գրանցվող ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ արձանագրվող բազմաթիվ մահերն են: Հաղորդում է MIGNews-ը:
Անանուն աղբյուրը նշել է, որ մի քանի այլ ոստիկաններ նույնպես փորձել են ինքնասպանություն գործել ամենօրյա սթրեսից, որն իրենց աշխատանքի հետևանքն է: