տուն Քաղաքական Միջազգային Իսրայելը ստեղծել է Երկաթե ճառագայթ հակահրթիռային լազերային համակարգ

Իսրայելը ստեղծել է Երկաթե ճառագայթ հակահրթիռային լազերային համակարգ

201
0

pic_f0e8c01bcce25c4a0f65048a90c8f8e2

Ռազմական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող իսրայելական առաջատար Rafael Advanced Defense Systems ընկերությունը Սինգապուրի զինտեխնիկայի ցուցահանդեսում ներկայացրել է հակահրթիռային պաշտպանության իր նոր «Երկաթե ճառագայթ» համակարգը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Այս համակարգի մաս են կազմում երկու լազերային սարքեր, որոնք կարող ե խոցել հրթիռները լազերի միջոցով մինչև երկու կիլոմետր հեռավորության վրա: Բացի այդ, համակարգի մեջ կա նաև ռադիոլոկացիոն կայան և կառավարման վահանակ: Իսրայելցիները ցուցադրել են միայն այդ սարքի մասին պատմող տեսանյութը: Հայտնի է, որ համակարգը շարժական է, իսկ լազերները ներդրված են կոնտեյներների մեջ, որոնք տեղադրված են բեռնատարների վրա: Զենքի հեղինակները նշում են, որ այդ կոնտեյներները կարող են տեղադրվել ցանկացած տեսակի բեռնատարի վրա, դա կապված է պատվիրատուի պահանջներից:

Իսրայելական կողմը նաև հրաժրվել է հրապարակել սարքի տեխնիկական չափանիշները: