Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինը պատմության մեջ առաջին անգամ աշխատավարձ է նշանակել իր կնոջը` թագուհի Սոֆիային: Նախկինում թագավորական ընտանիքի անդամները գումար էին ստանում միայն ներկայացուցչական միջոցառումների ծախսերի համար: Թագուհին կստանա ամսական 63234 եվրո աշխատավարձ:
Թագավորի որդու կինը` Լետիցիան կստանա 49182 եվրո աշխատավարձ, իսկ այլ ծախերի հետ միասին Լետիցիայի տարեկան եկամուտը կկազմի 102 հազար եվրո: Այս մասին հաղորդում է El Pais-ը` հավելելով, որ թագավորն ամսական կստանա 68 հազար եվրո: Թագավորական ընտանիքի անդամների եկամուտները որոշվել է դարձնել ավելի թափանցիկ այն բանից հետո, երբ թագավորը մեկնել էր Բոթսվանա և այնտեղ փղերի որսի ժամանակ կոտրել էր ոտքը, ինչի հետևանքով ենթարկվել էր լուրջ քննադատության հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից: Բացի այդ, արքայադուստր Քրիստինայի ամուսինը` Ինյակի Ուրդանգարինը մեղադրվում է բարեգործական հիմնադրամի գումարների հափշտակման և յուրացման մեջ:
2014 թվականին թագավորական ընտանիքը պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, կստանա 7,8 մլն եվրո, ինչը 2%-ով պակաս է նախորդ տարի հատկացված գումարից: