տուն Լուրեր Բլոգ Իսկական հայաստանակենտրոնը աշխարհը չի բաժանում ներսի ու դրսի

Իսկական հայաստանակենտրոնը աշխարհը չի բաժանում ներսի ու դրսի

145
0

1927038_580695858684818_1940340513_n

Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Իսկական հայաստանակենտրոնն նա ա, ով Հայաստանի շահերը սպասարկելու համար, երբ պետք ա՝ արևմտամոլ ա, երբ պետք ա՝ ռուսամոլ, երբ պետք ա՝ արևմտամետ, երբ պետք ա՝ ռուսամետ, երբ պետք ա դրսակենտրոն ա, երբ պետք ա՝ ներսակենտրոն -երբ պետք ա, կարող ա Երևանն էլ հանձնի հակառակորդին, երբ պետք չի, մի գյուղ էլ չի հանձնի -իսկական հայաստանակենտրոնը չի ասի, որ ինքը հայաստանակենտրոն ա, ոնց որ հայրենասեր մարդը չի ասի, որ ինքը հայրենասեր ա -իսկական հայաստանակենտրոնը քաղաքականությունը չի դեկլարացնի քարացած տեքստի մեջ -իսկական հայաստանակենտրոնը աշխարհը չի բաժանում ներսի ու դրսի, որովհետև աշխարհն էդքան պրիմիտիվ չի, որ ընդամենը երկու չափում ունենա, ներսի մեջ կա լիքը դուրս, ու դրսի մեջ կա լիքը ներս -իսկական հայաստանակենտրոնը իր անձնական բարդույթներն ու վախերը չի փաթաթի Հայաստանի վզին, ու իր անձնական շահը չի նույնացնի Հայաստանի շահի հետ -իսկական հայաստանակենտրոնը մի քիչ քթի ծակ կունենա… վերջիվերջո:)