տուն Լուրեր «Ինչ ուզում ա ըլնի՝ գնալու ես բանակ». Վոլոդյա Ավետիսյանի վատառողջ որդուն ցանկանում...

«Ինչ ուզում ա ըլնի՝ գնալու ես բանակ». Վոլոդյա Ավետիսյանի վատառողջ որդուն ցանկանում են բանակ զինակոչել

250
0

t

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ արդեն չորս ամիս կալանքի տակ գտնվող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի՝ լուրջ հիվանդություն ունեցող որդի Ավետիսին ցանկանում են զինակոչել բանակ: Շատերի մոտ կասկած կար, որ սա պաշտոնաթող գնդապետի հանդեպ իրականացվող հետապնդման մի մասն է,- գրում է forrights.am-ը:

Այցելելով կալանավորված ազատամարտիկի տուն՝ պարզվեց, որ կաշառակերության մեջ մեղադրվող գնդապետի ընտանիքը բնակվում է բավականին սուղ պայմաններում:
Ավետիսը ազատամարտիկի երրորդ որդին է, մեծ եղբայրներն արդեն ծառայել են բանակում, իսկ կրտսեր եղբայրն ու երկու քույրերը անչափահաս են:
Ավետիսի մայրը պատմեց, որ տղան ի սկզբանե էլ լուրջ խնդիրներ է ունեցել առողջության հետ.
«Ծնված օրվանից դեղերով եմ պահել, հաճախակի վատանում էր, շատ ալերգիկ է ամեն բան չի կարելի տալ, դեղերից էլ է ալերգիկ, ամիսներով հիվանդանոցներում եմ պահել», ներկայացրեց գնդապետի կինը՝ ասելով, որ տղային առաջին անգամ տարել են ստուգման, երբ իմացել են, որ սրտի աշխատանքի խնդիրներ ունի, իսկ զինվորական հոսպիտալում ստուգում անցնելուց հետո հաստատվել է, որ Ավետիսը վահանաձև գեղձի խնդիր ունի(զոբ):
Առաջին անգամ՝ 2012թ.-ին  զինվորական բժշկական  հանձնաժողովը այդ խնդրի պատճառով տարկետում է տվել մեկ  տարով, հաջորդ տարի ևս նույն պատճառով մի տարի տարկետում է տրվել, սակայն այս տարի ստուգելով՝ գտել են, որ այս անգամ տղան առողջ է և պատրաստ է զինծառայության.
Ընտանիքը, սակայն պնդում է, որ տղայի մոտ որևէ փոփոխություն չի եղել և նա նախկինի պես պահվում է դեղորայքի միջոցով և մշտական հսկողության անհրաժեշտություն ունի.
«Իմ երեխան հիվանդ է, երևի՝ հոր պատճառով է էս ամենը, եթե մի բան լինի իրենք պատասխան կտա՞ն երեխայի վատանալու համար, տեսանք մի քանի օր առաջ տասը օրվա ծառայողը մահացավ ալերգիայից, դե թող պատասխան տան էդ երեխու ծնողներին», զայրույթով ասում է Ավետիսի մայրը:

Շարունակությունը` այստեղ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here