Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ այս տարվա հունվար ամսվա կոմունալ ծախսերը մուծելու ժամանակ ՀՀ քաղաքացիները շոկ են ապրել`տեսնելով գումարի չափը: Բանն այն է, որ ՀՀ քաղաքացիները առաջին ձմեռն էր, որ վճարեցին թանկացված գնով: Araratnews.am-ի լրագողը այս հարցի շուրջ փոքրիկ հարցախույզ է անցկացրել Գյումրիում, գյումրեցիների շրջանում, ովքեր նույպես դժգոհել են` վստահեցնելով, որ երբևէ այդքան գումար չեն վճարել, ինչքան այս տարվա հունվարին:
45-ամյա Ժենյա Կիրակոսյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ իրոք մեծ սթրես է ապրել, երբ փոստում իմացել է իր կոմունալ վարձավճարների չափի մասին. «Տեղյակ էի, որ թանկացել էր և սպասում էի, որ համեմատաբար ավել գումար է կազմելու, բայց որ այդ աստիճան՝ չգիտեի, իսկապես սթրես եմ ապրել, առանց չափազանցնելու, ու երկար ժամանակ եղել եմ շոկի մեջ: Ապրում եմ երկու սենյականոց բնակարանում, ասեմ, որ ես աշխատում եմ, և տանն եմ լինում միայն երեկոյան 7-ից հետո, ու պատկերացրեք այսքանից հետո գազի վարձը կազմել էր 76 հազար դրամ, ասեմ, որ անցյալ տարի ամենաշատը ես վճարել եմ 40-45 հազար դրամ: Իմ աշխատավարձը 60000 դրամ է, կասե՞ք ես ինչ անեմ: Ի՞նչ են մտածում մեր ղեկավարները, ինչ է մտածում պարոն Սերժ Սարգսյանը, լավ՝ այսպես մինչև ո՞ւր:
58-ամյա Սերյոժա Գալստյանը նույնպես անակնկալի էր եկել կոմունալ վարձավճարներից: Վերջինս ապրում է մեկ սենյականոց բնակարանում և կոմունալ վճարները կազմել է 60 հազար դրամ: «Այնպես են անում, որ սառենք մեռնեք, ինչքան քիչ մարդ լնի այնքան ավելի հեշտ կկառավարեն: Այսօրվա իշխանություներից մարդ բան չի հասկանում, նրանք ամենինչ անում են, որ ՀՀ քաղաքացու համար վատ լինի, որ ինչքան հանարավոր է շուտ թողնեն հեռանան այս երկրից: Դուք տեսեք հիմա գարուն բացվի արտագաղթի ինչ նոր ալիք է բացվելու: Գիտեք ինչքան մարդ այս ամիս վճարել է իր կոմունալ վճարներն ու սոված նստել, ոմանք էլ հույսով սպասում են արևի դուրս գալուն, գոնե դրանից ստացած ջերմության դիմաց չեն վճարում: Իմ բարեկամներից մեկը տանն ունի երկու անչափահաս երեխաներ, որոնք այս ձմեռ լուրջ հիվանդացան միջոցներ չունենալու պատճառով, գազի վառարան ունեին, բայց չէին վառում, քանի որ գիտացում էին, որ չեն կարողանալու վճարել դրա դիմաց: Ինչ անեն մարդիկ: Սերժ Սարգսյանը գնում երիտասարդացման թերապիա է անցնում Կորեայում, որ ինչ անի: Որ մարդկանց մի կտոր հաց վաստակելու հնարավորությունից իսպառ զրկի՞, որ արտագաղթի ավելիմեծ ալիք բարձրացնի՞: Ես միայն մի բան գիտեմ, որ մեր երկրին հեղափոխություն է պետք ուրիշ տարբերակ չունենք ոտքի կանգնելու: Տեսնու՞մ եք` Ուկրաինա ինչ են անում, մարդիկ ռեալ պայքարում ե իրենց վաղվա օրվա համար, իսկ այդ պայքարի ոգին մեռած է հայ ժողովրդի մեջ ու այդտեղ ևս իրենց մեղավորության մեծ բաժինն ունեն գործող իշխանությունները: Մենք խոսում ենք կոմունալ վճարների վարձերի մասին, բայց մոռանում ենք ասել, որ դա ընդամենը հետևանք է այն ամենի, ինչ մենք ունենք այսօր, ու մոռանում ենք, որ մեզ պետք է նախ արմատախիլ անել նման արատավոր երևույթների պատճառները:
Էմմա Պալյան