տուն Լուրեր Ինչ է առաջարկում Պուտինը հայերին

Ինչ է առաջարկում Պուտինը հայերին

158
0

PUTIN_2670263blragir.am. Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարել է, որ Սոչիի ձմեռային օլիմպիադայի վրա ծախսված 214 միլիարդ ռուբլին պայմանավորված է ոչ թե իր անձնական հավակնություններով, այլ ռուսաստանցի ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու մտադրությամբ: Նա հայտարարել է, որ «պերեստրոյկայից» ու կովկասյան պատերազմներից հետո ժողովրդի տրամադրությունները հոռետեսական են, եւ օլիմպիադան կօգնի «թափ տալ»:

 

«Պերեստրոյկայից» ու կովկասյան պատերազմներից անցել են տասնամյակներ, այդ ընթացքում Ռուսաստանը կառավարել է Պուտինը, ուղիղ կամ միջնորդավորված: Եւ հոռետեսությունն առաջացրել են ոչ թե «պերեստրոյկան» ու պատերազմները, այլ հենց նրա կառավարման տարիները: Փաստացի, Պուտինը խոստովանում է դա: Սակայն հոռետեսության դեմ առաջարկում է ոչ թե իրական լուծումներ, այլ տեսարաններ: Ընդ որում՝ սառը պատերազմի ժամանակների կանոններով:

 

Ռուսաստանցիների տրամադրությունները հոռետեսական են, չնայած Ռուսաստանի միջազգային վարկը բարձրացնելու եւ եվրասիական կայսրություն կառուցելու Պուտինի ջանքերին: Գուցե այն պատճառով, որ այդ կայսրության կառուցման համար Պուտինը չի առաջարկում որեւէ նոր բան, կիրառելով «տեսարան հացի փոխարեն» մեթոդը:

 

Համաշխարհային բոլոր կայսրությունները կառուցվել են նորարարությունների վրա, որոնք առաջարկում էր մետրոպոլիան: Օրինակ, Հռոմն առաջարկում էր քաղաքացիական իրավունք եւ բանակի նոր կառուցվածք, Բյուզանդիան՝ դավանանքի ու ստեղծագործության ազատություն, Բրիտանիան՝ տեխնիկական առաջընթաց եւ կապիտալի գլոբալացում: Նույնիսկ այդ պարագայում մետրոպոլիաների համար դժվար էր ստրկացնել տեղական ժողովուրդներին, նրանք ստիպված են եղել ուժ կիրառել, սակայն նորարարությունները թույլ էին տալիս կենտրոնացնել պասիոնար էներգիան եւ առաջ գնալ:

 

Պուտինը որեւէ նոր բան չի առաջարկում սեփական ժողովրդին եւ նրանց, որոնց փորձում է միավորել Եվրասիական կայսրության մեջ: Մինչ այժմ որպես «միավորող» գաղափար  առաջարկվում էր «ընդհանուր թշնամին» եւ «գլխավորը հաղթանակն է»: Սակայն այդ գաղափարները երեւում է ի վիճակի չեն բարձրացնել ռուսաստանցիների տրամադրությունը:

 

Ռուսաստանցիների տրամադրությունը վերջնականապես փչացել է ոչ թե պատերազմից հետո, այլ այն օրը, երբ Մեդվեդեւը հայտարարեց, որ Պուտինի հետ նախօրոք պայմանավորվել են ռոտացիայի մասին: Դա ռուսական «սուվերեն դեմոկրատիայի» դագաղին խփված վերջին մեխն էր: Եւ քանի դեռ Պուտինը «ռոտացիայի իրավունքը» չի վերադարձրել ժողովրդին, ռուսաստանցիների հոռետեսությունը չի նվազի:

Մանրամասները lragir.am  — ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here