տուն Լուրեր Ինչ արժե Սոչի մեկնելն ու Օլիմպիական խաղերը դիտելը հայաստանաբնակի համար

Ինչ արժե Սոչի մեկնելն ու Օլիմպիական խաղերը դիտելը հայաստանաբնակի համար

252
0

sdsdsfasdfffffffffffffffffffffffffff

Վաղը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կմեկնարկեն 22-րդ Օլիմպիական խաղերը և կշարունակվեն մինչ փետրվարի 23-ը: Չորս տարին մեկ անգամ կայացող համաշխարհային այս իրադարձությանը, սակայն, Հայաստանի քաղաքացիներն անհասկանալի պատճառներով չեն կարող տոմս ամրագրել և մասնակցել: Այդ մասին դեռ տեղեկացրել էինք երեկ: AraratNews.am-ը փորձել է պարզել, թե արդյոք հայաստանյան տուրիստական գործակալությունները տրամադրում են Սոչիի ուղեգրեր, որոնք կներառեն, թե’ ավիատոմսը, թե’ կեցությունը և թե’ խաղերին մասնակցության տոմսը:

Տուրիստական գործակալությունների աշխատակիցների հետ զրույցից պարզ դարձավ, որ գործակալությունները կարող են տրամադրել միայն ավիատոմս: Նրանք միաժամանակ հավելեցին, որ եթե ուղևորվողը չունանա իր հետ խաղերի տոմս, ապա նրան պարզապես չեն թողնի մուտք գործել այդ երկիր: Գործակալության փոխանցմամբ արգելանքը  անվտանգության համար է դրված, քանի որ շատացել են սահմանահատումները:

Այնուամենայնիվ, AraratNews.am-ին հաջողվեց գտնել հայաստանյան տուրիստական գործակալություն, որը տրամադրում է Օլիմպիական խաղերի մասնակցության տոմս, սակայն այն ունենալու համար՝ ցանկացողները պետք է գնեն ամբողջական փաթեթ: Այն իր մեջ ներառում է 4 աստղանի հյուրանոցի կեցության 7 օրվա արժեքը՝ 2 անձի համար (միայն նախաճաշ) և ավիատոմսերը, սկսած 2 754 դոլարից: Իսկ, օրինակ, մեկ հոգու համար գեղասահքի մեկ մրցույթ դիտելը կարժենա 150-ից մինչև 600 դոլար: Այսպես, ստացվում է, որ, ամենահամեստ հաշվարկներով, երկու հոգով Սոչիում մեկ շաբաթ մնալն ու միայն մեկ մրցույթ դիտելը կարժենա նվազագույնը 3000 դոլար`չհաշված ճաշն ու ընթրիքը եւ մնացած ընթացիկ ծախսերը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here