տուն Լուրեր Ինչպես է Երեւանի քաղաքապետարանը «ռեկետ» հավաքում (տեսանյութ)

Ինչպես է Երեւանի քաղաքապետարանը «ռեկետ» հավաքում (տեսանյութ)

223
0

Lragir.am Երևանի քաղաքապետարանն այս օրերին տուգանքներ գանձելու նպատակով քաղաքապետարան է հրավիրում մայրաքաղաքի այն օբյեկտների տերերին, ովքեր, ըստ քաղաքապետարանի կազմած արձանագրությունների, ձյան տեղումների ժամանակ պատշաճ կերպով չեն մաքրել իրենց օբյեկտներին հարող տարածքները: Տուգանքները սահմանվել են Վարչական օրինախախտումների մասին ՀՀ օրենքի 156 հոդվածի համաձայն՝ 10-20 հազար դրամի չափով:

 

Քաղապետարարանում կազմված հանձնաժողովը՝ մոտ 15 անդամով, այս օրերին ընդունում է տուգանված օբյեկտարերերին, նրանց իրազեկում, որ տուգանվել են: Եթե մարդիկ համաձայնվում են առանց առարկելու վճարել տուգանքը, քաղաքապետարանի հանձնաժողովը 10 հազար դրամ տուգանք է սահմանում, ընդդիմացողներին հանձնաժողովի նախագահն ասում է, որ մեղմացուցիչ հանգմանքները հաշվի չեն առնվում, և տուգանում է 20 հազար դրամով:

 

Այսօր, հետևելով հանձնաժողովի կողմից քաղաքացիների ընդունելությանը, Lragir.am-ի թղթակիցը պարզել է, որ մարդիկ անհիմն են համարում իրենց նկատմամբ սահմանված տուգանքները: Հանձնաժողովի անդամներն էլ, թեև լսում են մարդկանց առարկությունները, սակայն հաշվի չեն առնում, սահմանում են նախօրոք իրենց որոշած պատժաչափն ու ասում՝ կարող եք բողոքարկել: Կազմված արձանագրություններին կցված են լուսանկարներ, որոնք, ըստ քաղաքապետարանի, ապացուցում են, որ ձյունը մաքրված չի եղել: Արձանագրություններում նշված է օրն ու ժամը, թե երբ է արվել լուսանկարը:

 

«Քաղաքապետարանն ուզում է, որ ձյունը մաքրենք ձյան գալուց 5 ժամ հետո: Երբ ստուգողները եկել են, ձյունը մաքրված չի եղել, մենք ասել ենք՝ խնդիր չկա, գնացեք 1 ժամ հետո եկեք, մաքրած կլինի: Իրենք խոստացել են, որ կգան, ասել են՝ վստահում ենք, ակտ չենք գրում, կգանք կստուգենք: Ոչ եկել են, ոչ ֆիքսել են, մենք ձյունը մաքրել ենք, չեն եկել հետո, իսկ մի 10 օր հետո մեզ նամակով ակտ են ուղարկում»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Տպագրիչների փողոցում գտնվող գրասենյակներից մեկի ներկայացուցիչը՝ Իրինա Բելուբեկյանը:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here