Սիրո տոնը նշում են աշխարհի շատ ազգեր: Հայերի մոտ այն կոչվում է Սուրբ Սարգսի տոն: Իսկ թե ինչպես են այն տոնում մեր կողքին ապրող եզդիները: AraratNews.am-ը ներկայացնում է մանրամասներ եզդիների սիրո տոնի, այլ կերպ ասած՝ Այդա Խդր Նաբի և Խդր Այլասը վերաբերյալ:
Եզդիները մինջև հիմա պահել են իրենց հին կրոնը,մշակույթը և ավադույթները: Հայաստանի Ռւսաստանի և Վրաստանի ինպես նաև աշխարհի բոլոր կետերում ապրող եզդիները նշում են մի շարք ազգային տոներ որոնցից կարելի է առանձնացնել Խդր Նավի և Խդր Այլասի տոնը (Îyda Xidir Nebî û Xidir Eylas ):
Եզիներ կրոնում և ավանդույթներում բոլոր տոները նշվում են մեծ շուքով Խդր Նավի և Խդր Այլասի տոնը ևս բացառություն չէ:Այս տոնը հնագույն տոներից մեկն է որը երկու անունով է հանդես գալիս Խդր Նավի և Խդր Այլաս: Շատ եզդիներ ասում են որ նրանք հայր և որդի են եղել , շատերն ել ասում են որ այդ երկու անուներն էլ մեկին է վերագրվում Խդր Այլասին:
Խդր Նավին եզդիների մոտ սիրահարների և սիրո հովանավորն է ինչպես նաև երիտասարդների երազանքներն իրականացնող սուրբը և հովանավորը:Խդր Այլասը հիվանդների ճանապահորդների և ազատությունից զուրկ մարկանց հովանաորն է:
Խդր Նավի և Խդր Այլասի տոնը բացի եզդիներից նշում են նաև մի շարք ուրիշ ազգեր ու ժողովուրդներ, հայերը Սուրբ Սարգիս, մուսուլմաները Խդր կամ Խուդուր անունով են նշում այս տոնը : Հրեաների մոտ Խդր Նավին նմանեցվում է Իլյա Մարգարեյին :Խդր Նավի և Խդր Այլասը այս և տարբեր անուներով հանդիպում է նաև այլ ժողովուրդների մոտ արամերեն և արաբերեն Քրքիս, թուրքերեն Խզր, ֆրանսերեն Ջորջ, բոլղարերեն Գիորգի ղազախներեն ու կիրգիզերեն Փիր Գորգուդ:
Արդյոք Խդր Նավին և Խդր Այլասը եղել են պատմական անձիքˋ կա մի քանի վարկած և առասպել այս կապակցությամբ : Առասպելի համաձայն, երբ Ալեքսանդր Մակեդոնացին մահանում էր նրա երկու հավատարիմ զորավարները շրջում են աշխարհում, որպիսի գտնեն անմահության ախբյուրը և բերեն անմահության բալասանը, որպիսզի փրկեն Ալեքսանդրին: Սակայն մինչև նրանց հասնելը Ալեքսանդրը արդեն մահացած է լինում և նրանք խմում են այդ ընպելիքը և անմահանումˋ այդ օրվանից նրանք շրջում են ամբողջ աշխարհով և օգնում կարիքավորներին :
Ըստ Ամինե Ավդալի եզդիների մեջ շատ են ավանդազրույցները Խդր Նավիյի ու Խդր Այլասի մասին, քանի որ նրանք Մալակե Տավուսի հովանավորությամբ եզդիներին փրկել են բազում աղետներից ու փորձանքներից:
Խդր Նավիյի տոնը նշվում է Գրիգորյան օրացույցի փետրվարի 3 րդ ուրբաթ օրը: Տոնին նախորդող երեք օրերին եզդիները ծոմ (Rojî) են պահում : Երիտասարդների համար ծոմ պահելը պարտադիր է, քանի որ տոնը նվրիված է երիտասարդներ հովանավոր, սիրահարների և սիրո բարեխոս Խդր Նավիին, մնացած բոլորը ծոմը պահում են ըստ ցանկության:
Հայաստանի և նախկին Սովետական երկրներում ապրող եզդիների մոտ Խդր Նավիի տոնը սկսում է երեքշաբթի օրվանից 3 օր ծոմ են պահում և ուրբաթ նշում տոնը, իսկ Իրաքի,Սիրիայի և Թուրքիայի եզդիների մոտˋ երկուշաբթի օրվանից երեք օր ծոմ են պահումˋ հինգշաբթի նշում Խդր Այլասի տոնը, ուրբաթ Խդր Նավիյի տոնը:
Տոնը նշելու մի քանի ավանդույթներ կան: Տոնի նախորդող օրը, հինգշաբթի գիշերը գյուղերում երիտասարդները հավաքվում են բարձրանում գյուղի ամենաբարձր բլրի վրա և կրակ վառում և իրենց սուրբ հովանավորին ցույց տալիս իրենց գյուղի ճանապարհը :