տուն Լուրեր Ինչպես բոլոր տոներին, այս տոներին ևս ծաղիկների գները բարձրացել են

Ինչպես բոլոր տոներին, այս տոներին ևս ծաղիկների գները բարձրացել են

185
0

89

Այսօր Հայոց եկեղեցին տոնում է Տյառնընդառաջը, իսկ վաղըˋ Սուրբ Սարգսի տոնը: Այս երկու տոները խորհրդով միմյանց մոտ են, ուստի նվերների ու անակնկալների պակաս սիրահարների շրջանում չկա:
Araratnews.am-ն այս առիթով զրուցել է երևանյան ծաղկի սրահներից մեկի աշխատակցի հետ և պարզել, թե ինչ են հիմնականում գնում նման օրերին:
«Հիմնականում ծաղիկներ, սրտաձև կոնֆետներ, գեղեցիկ կոմպոզիցիաներˋ կրկին սրտաձև, մոմեր, փափուկ խաղալիքներ: Հիմնականում ամեն ինչի վերջնական տեսքը սրտաձև է լինում»,- ասաց մեր զրուցակիցը:
Իսկ ծաղիկների ու նվերների արժեքի մասին հայտնեց, որ ինչպես բոլոր տոներին, այս տոներին ևս գները բարձրացել են: