Երեկ Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» բաց է թողել Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական դուրս գալու հնարավորությունը։
Մադրիդցիները ոչ-ոքի են խաղացել չորրորդ հորիզոնականում ընթացող «Ատլետիկի» հետ՝ 1։1։ Իսկ 75-րդ րոպեից ստիպված են եղել խաղալ տասը հոգով, քանի որ մրցակցին հրելու համար խաղադաշտից հեռացվել էր պորտուգալացի Կրիշտիանո Ռոնալդուն։
22-րդ տուրից հետո Մադրիդի «Ատլետիկոն» 57 միավորով առաջինն է, «Բարսելոնան» և «Ռեալն» ունեն 54-ական միավոր։