տուն Քաղաքական Միջազգային Ինչու են կոկորդիլոսները մագլցում ծառերի վրա

Ինչու են կոկորդիլոսները մագլցում ծառերի վրա

190
0

croc-on-tree-shantiniketan

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչու են կոկորդիլոսները բարձրանում ծառերի վրա: Այս մասին հաղորդում է Newswise-ը:

Նշվում է, որ գիտնականները մի քանի ամիս շարունակ հետևել են չորս տեսակի կոկորդիլոսների, որոնք ժամանակ առ ժամանակ մագլցում էին ջրի վրա կախված ճյուղերի վրա: Նրանք պարզել են, որ որոշ կոկորդիլոսներ կարողանում էին նույնիսկ գրեթե 4 մետր բարձրանալ: Դա հիմնականում կախված է եղել նրանից, թե ինչ քաշ է ունեցել կենդանին:

Գիտնականները եզրակացրել են, որ սառնարյուն այս կենդանիները ծառերի վրա են մագլցում տաքանալու, տարածքը վերահսկելու և դիտարկելու, ինչպես նաև հնարավոր զոհերին հայտնաբերելու համար: Նրանք կարծիք են հայտնել, որ այս հետազոտությունը թույլ կտա ավելի լավ հասկանալ բոլոր անհետացած և գոյություն ունեցող սողունների կենսակերպը: