Ամերկացի դերասան Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը, ով օրեր առաջ մահացել էր թմրանյութերի գերդոզավորումից, մահից առաջ իր օրագրում գրել է, որ իրեն հետապնդում են «սատանաները»։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։
Ոստիկանությունը դերասանի մահից հետո նրա նյույորքյան բնակարանում հայտնաբերել է երկու օրագիր։ Գրառումներից պարզ է դարձել, որ դերասանը լուրջ պայքարել է թմրանյութերից կախվածության դեմ և այցելել է բժիշկների։ Որոշ գրառումներ արվել են վերականգնողական կենտրոններում։ Աղբյուրները նշում են, որ օրագրերի որոշ տեքստեր հասկանալի չեն։