տուն Սպորտ Ինձ դուր եկավ, երբ Ռոնալդուն լաց եղավ․ Պիկե

Ինձ դուր եկավ, երբ Ռոնալդուն լաց եղավ․ Պիկե

184
0

Ronaldo-and-Piqu-embrace-gerard-pique-19607379-1075-768

«Բարսելոնայի» պաշտպան ժերար Պիկեն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի վերաբերյալ։

«Ինձ դուր եկավ այն, որ «Ոսկե գնդակը» շնորհելուց հետո Ռոնալդուն լաց եղավ։ Դա նշանակում է, որ այս հաջողությունը նրա համար իրոք շատ բան էր նշանակում։ Նա շատ տհաճ պահեր է վերապրել, դրա համար էլ այդպես արձագանքեց։ Հայտնի է, որ նա ուժեղ բնավորության տեր մարդ է, ինչպես լավ, այնպես էլ վատ իմաստներով։

Ես միշտ լավ եմ արտահայտվում նրա վերաբերյալ, քանի որ նա ինձ դուր է գալիս։ Մարդիկ կարող են հետևություններ անել գործողություններով կամ մեկնաբանություններով։ Վերջերս նա շատ է փոխվել։ Նա ժամանակակից ֆուտբոլիստ է, ով միշտ ձգտում է ավելի լավը լինել։ Նա կարող է գոլ խփել և՛ աջ ոտքով, և՛ ձախով, և՛ տուգանայինից, և՛ 11-մետրանոցից, և՛ գլխով։ Նա իդեալական ֆուտբոլիստ է։ Նա առաջին հերթին ինքն իրենից է պահանջում»,- ասել է Պիկեն։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here