տուն Քաղաքական Միջազգային Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը. կան զոհեր

Ինդոնեզիայում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը. կան զոհեր

93
0

1367645008_yanukovichդ

Ինդոնեզիայի Սումատրա կղզում Սինաբունգ հրաբուխը կրկին ժայթքել է, որի հետևանքով 11 մարդ մահացել է, այդ թվում՝ 4 դպրոցական։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։

Վերջին շրջանում սա ամենաուժեղ ժայթքումն էր։ Հրաբխի ծխի գլանակների բարձրությունը 2 կմ է եղել, իսկ շիկացած քարերը նետվել են 4,5 կմ շառավիղով։

Նշվում է, որ օրերս 14 հազար տեղացիներ թույլտվություն էին ստացել վերադառնալ իրենց տները, և դրանից ընդամենը մեկ օր անց հրաբուխը 3 անգամ ժայթքել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here