ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ցողունային բջիջների թերապիան շատ բարդ բժշկական գործողություն է: Եվ եթե կա արյան հիվանդություն, ցողունային բջիջների միջոցով ստեղծում են նորմալ բջիջներ, որպեսզի դրանք պայքարեն հիվանդ բջիջների ստեղծման դեմ: «Ցողունային բջիջներ կառավարելն այդպես հեշտ գործ չէ… բարդություններից մեկն այն է, որ կարող են չարորակ ուռուցքներ զարգանալ»,-բացատրեց մեր զրուցակիցը: Երբ փորձեցինք պարզել, թե Սերժ Սարգսյանը Կորեայում ցողունային բջիջների ինչ թերապիա է անցել, Բաբլոյանը վրդովվեց, թե կորեական լրատվամիջոցներն իրենց սենսացիայի համար են նման տեղեկություն տարածել. «Ա՛յ մարդ, էդ լեգենդները թող տանեն իրենց տները, ես օֆիցիալ հայտարարում եմ… ո՛չ խոսել եմ իր հետ (նկատի ունի Ս. Սարգսյանին) եւ ո՛չ էլ իմանում եմ, բայց որպես մասնագետ՝ ուզում եմ ասել, որ դա անհնար բան է»:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը