տուն Լուրեր «Ժողովուրդ». ՍԴ-ն հանդարտեցրեց կրքերը` ինչպես 2003-ին

«Ժողովուրդ». ՍԴ-ն հանդարտեցրեց կրքերը` ինչպես 2003-ին

128
0

Ժողովուրդ

Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործի դատաքննության ավարտը կասեցնել այդ օրենքի երկու հոդվածների  գործողությունը: Հիշեցնենք, որ դիմումը կքննարկվի մարտի 28-ին բանավոր ընթացակարգով: Այսպիսով` ՍԴ-ն ընդամենը կասեցրեց օրենքի 76 հոդվածը` «Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար»: Դա նշանակում է, որ մինչեւ ՍԴ վերջնական որոշումը կուտակային վճարումներ չկատարելու համար ՀՀ քաղաքացիների նկատմամբ տույժեր չեն կիրառվի, բայց երբ ՍԴ-ն հիշյալ օրենքը ճանաչի սահմանադրական, ՀՀ քաղաքացիները, միեւնույն է, ստիպված կլինեն կատարել վճարումները` հունվարի 1-ի հաշվարկով: ՍԴ-ն նաեւ կասեցրել է 86.3 հոդվածը` ֆոնդերի ընտրության մասին: Այսպիսով՝ ինչպես միշտ, ՍԴ-ն այնպիսի որոշում կայացրեց, որով ընդամենը փորձ արվեց ժամանակավորապես հանդարտեցնել թեժացած կրքերը, ինչպես եղավ 2003-ի նախագահական ընտրություններից հետո: Երբ Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան ընտրապայքարում Քոչարյանը իրական ձայներով պարտվեց, եւ քաղաքացիները փողոց էին դուրս եկել, ՍԴ-ն որոշում կայացրեց վստահության հանրաքվե անցկացնեու վերաբերյալ. մարդիկ հանդարտվեցին, սակայն հանրաքվեն այդպես էլ չկայացավ: Նույն ձեռագիրն է:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here