տուն Լուրեր «Ժողովուրդ». ՊԵԿ-ը անտեսում է ՍԴ որոշումը

«Ժողովուրդ». ՊԵԿ-ը անտեսում է ՍԴ որոշումը

119
0

Ժողովուրդ

Արդեն մի քանի օր է, ինչ մի շարք հիմնարկ-ձեռնարկություններից «Ժողովուրդ»-ն ահազանգեր է ստանում այն մասին, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հաշվապահներին զգուշացնում են վճարել կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար նախատեսված գումարները: Եթե ՀՀ Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ, ինչո՞ւ է ՊԵԿ-ը ստիպում վճարումներ անել: «Ժողովուրդ»-ի այս հարցին կոմիտեից խորհուրդ տվեցին դիմել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այնտեղ ողջ օրվա ընթացքում մեր հարցերին չպատասխանեցին: Այդպես էլ անհասկանալի է մնաց. եթե օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, ո՞վ է երաշխավորում մարդկանց փոխանցված գումարների վերադարձը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ նաեւ, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցները վերապատրաստման դասընթացներ են անցել, որպեսզի հմտանան կենսաթոշակային կուտակային ֆոնդի համար նախատեսված գումարները ճիշտ գանձելու գործում: Սա նշանակում է, որ ՍԴ-ի վճիռն արդեն կայացված է, ինչպես միշտ, հօգուտ կառավարության:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here