տուն Լուրեր «Ժողովուրդ». Յուրի Վարդանյանը, բացի Գագիկ Ծառուկյանի հետ մրցակցությունից, երբեմն նաեւ զբաղվում...

«Ժողովուրդ». Յուրի Վարդանյանը, բացի Գագիկ Ծառուկյանի հետ մրցակցությունից, երբեմն նաեւ զբաղվում է իր պարտականություններից բխող գործերով

128
0

Ժողովուրդ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, պարզվում է, բացի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ մրցակցությունից, երբեմն նաեւ զբաղվում է իր պարտականություններից բխող գործերով: Լինելով լեգենդար մարզիկ՝ նա գիտի, որ մարզվել պետք է դպրոցական տարիքից, սակայն, անհասկանալի հանգամանքներից ելնելով, որոշել է դպրոցահասակներին նախ կրակել սովորեցնել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին ՀՀ պետբյուջեից 663 հազար դրամ է հատկացրել արտադպրոցական դաստիարակության համար: Հավանաբար այս որոշման վրա իր ազդեցությունն է ունեցել նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ 6-րդ գլխ. վարչության թրաֆիքինգի վարչության նախկին պետ Նազարեթ Մնացականյանը (Քյանքյուլ), որը անհասկանալի պատճառներով դարձավ ՀՀ-ում սպորտի ոլորտի պատասխանատուներից:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here