տուն Լուրեր «Ժողովուրդ». Ճակոյի բարեկամը

«Ժողովուրդ». Ճակոյի բարեկամը

227
0

Ժողովուրդ

Դեռեւս 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվեցին 16 անձինք, որոնք բոլորն էլ մեղադրվում էին բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազկային հարձակումներ իրականացնելու համար: Նրանցից 11-ը հետագայում ազատ արձակվեցին: Ձերբակալվածներից Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, հունվարի 15-ին տեղի ունեցած դատական հերթական նիստից հետո դիմել է գլխավոր դատախազություն` որդուն «Դատապարտյալների հիվանդանոց»-ից հոգեբուժարան տեղափոխելու համար: Եթե գլխավոր դատախազությունը իրենց խնդրանքին դրական չարձագանքի, Քյարամի մայրը եւ փաստաբանը պատրաստվում են դիմել Եվրադատարան: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Քյարամ Ամոյանը ազգությամբ եզդի, քրեական աշխարհում մեծ հեղինակություն ունեցող Եզդի Ճակոյի քրոջ որդին է: Հիշեցնենք, Ճակոն 1990-ականներին հանրության մեջ մեծ հեղինակություն ունեցող Ռազմիկ Ամոյանն է, որն իր մականունը` «Ճակո», ստացել է զենքերի նկատմամբ մեծ սեր ունենալու հետեւանքով: «Ճակո» եզդիերենից թարգմանաբար նշանակում է զենք: Նա սպանվել է 1994թ. 21 տարեկան հասակում Զեյթունի շուկայի դիմաց` իր մեքենայում:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը