տուն Լուրեր «Ժողովուրդ». Ծառուկյանի ելույթը եւս կլինի խիստ շեշտադրումներով

«Ժողովուրդ». Ծառուկյանի ելույթը եւս կլինի խիստ շեշտադրումներով

61
0

Ժողովուրդ9

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԲՀԿ համագումարին ընդառաջ, այդ կուսակցության ներսում բավական լուրջ աժիոտաժ է սկսվել: Մի կողմից ԲՀԿ գործարար հատվածը, որ հանուն իր բիզնեսի շարունակում է իշխանությունների հետ ակտիվ կապ պահպանել, փորձում է ԲՀԿ-ն տանել դեպի իշխանություն: Իսկ ԲՀԿ քաղաքական թեւը ջանում է պայքարել կուսակցությունն իշխանություններից վերջնականապես պոկելու համար: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ ներսում հակասական տրամադրությունների մասին բավական կտրուկ արտահայտվեց. «ԲՀԿ ներսում կա մեկ տրամադրություն եւ դրանից բխող անհրաժեշտ գործողությունների հրամայական. ՀՀ-ին պետք են շրջադարձային փոփոխություններ, դա են ցանկանում նաեւ ՀՀ քաղաքացիները, ուստի պետք է գնալ այդ փոփոխությունների ճանապարհով: Իսկ եթե կուսակցության ներսում կան այնպիսիք, ովքեր վստահ չեն, որ անհրաժեշտ են շրջադարձային փոփոխություններ, ապա ԲՀԿ-ն իրենց տեղը չէ»: Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի ելույթը եւս կլինի խիստ շեշտադրումներով, բայց ոչ նախագահի հասցեին:

Գրում է <<Ժողովուրդ>> օրաթերթը