տուն Լուրեր «Ժողովուրդ». Ե՞րբ է հանվելու մայրաքաղաքի տոնական զարդարանքը

«Ժողովուրդ». Ե՞րբ է հանվելու մայրաքաղաքի տոնական զարդարանքը

167
0

Ժողովուրդ

Ամանորից անցել է ուղիղ մեկ ամիս, սակայն մայրաքաղաք Երեւանը դեռ շարունակում է կրել իր տոնական զարդարանքը: Ավելին, լուսավոր եղնիկների, պեգասների ու այլ փայլփլուն պատկերների առկայության հետեւանքով ավելորդ էլեկտրաէներգիա է ծախսվում: Սակայն այս հարցը կարծես թե չի մտահոգում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ե՞րբ է հանվելու մայրաքաղաքի տոնական զարդարանքը: Երեւանի քաղաքապետարանին ուղղված «Ժողովուրդ»-ի այս հացմանն ի պատասխան՝ արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչությունից տեղեկացրին, որ մայրաքաղաքի տոնական ձեւավորման պարագաների ապամոնտաժումն արդեն մի քանի օր է՝ ընթանում է: Իսկ անջատումները աստիճանաբար, փուլ առ փուլ կատարվել են: «Կամաց-կամաց մայրաքաղաքը վերադառնում է իր նախկին տեսքին: Որոշակի ձգձգումները զուտ եղանակային պայմանների հետ էին կապված: Ինչի  համար էլ մի փոքր դանդաղ է այն ընթանում»,-նշված է պատասխանում:

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here