Դեռեւս հունվարին ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը) ՀՀ բնապահպանության նախարարության դեմ քրեական գործ է հարուցվել: Սակայն մինչ օրս ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այս գործով չի հարցաքննվել, մինչդեռ հենց նա է ջրօգտագործման թույլտվություններ տվել: Նկատենք, որ այս նախարարը պատասխանատվությունից խուսափելու եւ անգամ իր մեղքը ենթակաների վրա բարդելու եզակի ունակություն ունի: Հիշեցնենք, որ 2009թ. բացահայտվեց մի դեպք, որ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու եւ կազմվող ակտի գումարի չափը մինչեւ 10 միլիոն դրամ նվազեցնելու համար պահանջել էր 5 միլիոն դրամ կաշառք: Արդյոք Պետրոսյանն այս քայլին գնացել էր ինքնագլուխ՝ այդպես էլ անհայտ մնաց:
Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը