տուն Քաղաքական Միջազգային Ժնև-2 համաժողովի առաջին օրն ավարտվել է

Ժնև-2 համաժողովի առաջին օրն ավարտվել է

170
0

IranianJourney07

Շվեյցարական Մոնտրե քաղաքում ընթացող Սիրիայի հակամարտության կարգավորման «Ժնև-2» համաժողովի առաջին օրն ավարտվել է Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների ելույթներով։ Հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը։

Վերջին խոսքը տրվել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմին և Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի ղեկավար Ահմեդ Ջարբեին։

Նշենք, որ վաղը խաղաղության համաժողովը, որի կազմակերպման համար 8 ամիս է պահանջվել, դադար կվերցնի, որպեսզի կրկին մեկնարկի ուրբաթ օրը Ժնևում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here